Ընթացիկ նախագծեր
Փետրվարի 12-ից «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում իրենց պրակտիկան կսկսեն անցկացնել Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցության և Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։
Պրակտիկայի առաջին փուլում, գրասենյակում անցկացված դասընթացի ժամանակ, ուսանողները կգրանցվեն Վիքիպեդիայում, կծանոթանան Վիքիպեդիայի պատմությանը, նրա հինգ սյուներին, հիմնական կանոններին ու կանոնակարգերին, ինչպես նաև կսովորեն խմբագրել ու հոդվածներ ստեղծել Վիքիպեդիայում։
Հայտարարություն
Վիքիմեդիա Հայաստանը ABCFinance.am / ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ ապրիլի 28-ից մայիսի 28-ը հայերեն Վիքիպեդիայում կազմակերպում է ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել և՛ փորձառու խմբագիրները, և՛ դեռ խմբագրել չիմացողները։ Ապրիլի 1-26-ը կլինեն առցանց և առկա խմբագրման դասընթացներ (4 կամ 5 հանդիպում), իսկ ապրիլի 28-ից մայիսի 28-ը՝ խմբագրման մրցութային փուլ։
Մրցութային փուլի ամենաակտիվ մասնակիցները մայիսի 24-ից (մեկնում 18։00) մայիսի 28-ը (վերադարձ՝ 16։30) հնարավորություն կունենան մասնակցել Ծաղկաձորում կայանալիք Ֆինանսատնտեսական վիքիհավաքին։
Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման ծախսերը հոգում են կազմակերպիչները։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 24-ն է (ներառյալ)։
ԳՐԱՆՑՄԱՆ ԷՋԻ ՀՂՈՒՄԸ՝ https://shorturl.at/FNQR2
«Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024» մրցույթի հաղթողները կստանան դրամական մրցանակներ և հավաստագրեր ՀՀ Կենտրոնական բանկի և «Վիքիմեդիա Հայաստանի» կողմից։
|
Նվիրաբերել
Մեր գործունեությունը հիմնված է նվիրաբերումների վրա։ Նվիրաբերելով Վիքիմեդիա Հայաստանին՝ Դուք նպաստում եք ազատ բովանդակության տարածմանը, հայերենի ու Հայաստանում կրթության զարգացմանը։
Նվիրաբերել
(օրվա առավելագույն նվիրաբերումների ծավալը՝ 300,000 դրամ)
|